Պիեռ-Սիմոն Բալանշ
Պիեռ-Սիմոն Բալանշ ֆր.՝ Pierre-Simon Ballanche | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 4, 1776[1][2][3][…] |
Ծննդավայր | Լիոն, Ֆրանսիայի թագավորություն[4] |
Վախճանվել է | հունիսի 12, 1847[1][2][3][…] (70 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ[4] |
Մասնագիտություն | գրող և փիլիսոփա |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա[5] և Académie des sciences, belles-lettres et arts de Lyon? |
Պարգևներ | |
Pierre-Simon Ballanche Վիքիպահեստում |
Պիեռ-Սիմոն Բալանշ (ֆր.՝ Pierre-Simon Ballanche, օգոստոսի 4, 1776[1][2][3][…], Լիոն, Ֆրանսիայի թագավորություն[4] - հունիսի 12, 1847[1][2][3][…], Փարիզ[4]), ֆրանսիական հեղափոխության ժամանակների ֆրանսիացի հակահեղափոխական գրող և փիլիսոփա, ում մշակած աստվածաբանական էվոլյուցիայի տեսությունը նկատելի ազդեցություն է գործել 19-րդ դարի ֆրանսիական գրականության ու փիլիսոփայական մտքի վրա[6][7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիեռ-Սիմոն Բալանշը ծնվել ու մեծացել է Լիոնում մեծ համբավ վայելող տպագրատան սեփականատիրոջ ընտանիքում։ Որոշ ժամանակ ինքն էլ է զբաղվել տպագրական աշխատանքներով։
1802 թվականին հրատարակել է իր առաջին աշխատությունը՝ «Du sentiment dans son rapport avec la littérature»-ը, որն ուղղված էր Լեռան դեմ, և որի վրա զգալի էր Շատոբրիանի քրիստոնեական գաղափարախոսության ազդեցությունը։ Բալանշին լայն ճանաչում բերած առաջին գրական երկը խորհրդապաշտական-պատմողական բնույթի «Antigone» (1814) պոեմն էր, որ գրված էր արձակ, բայց՝սքանչելի լեզվով։ Այն կարող է ծառայել որպես Բալանշի պատմա-փիլիսոփայական աշխատությունների նախաբան, քանզի իր մեջ ներառում է նրա փիլիսոփայական աշխարհայացքի հիմքը հանդիսացող ապաշխարանքի տեսության սաղմերը։
Բուրբոնների վերադարձը, որոնց հավատարմորեն նվիրված էր Բալանշը, դրդել է վերջինիս՝ բնակություն հաստատելու Փարիզում։ Այստեղ նա որոշ ժամանակ անց լույս է ընծայել իր «Essai sur les institutions sociales» (1818) աշխատությունը, որտեղ ջանացել է հաշտեցնել ծայրահեղականների ու ազատականների հայացքները։ Նրա կարևորագույն երկը համարվում է անավարտ մնացած «Essai de palingénèsie sociale» աշխատությունը, որտեղ շարադրել է փիլիսոփայության պատմությունը, բանաստեղծորեն ու միաժամանակ փիլիսոփայաբար մեկնություններ արել պատմության անցյալի, ներկայի ու ապագայի մասին՝ միստիկ դիտարկումների կողքին ներկայացնելով նաև մի շարք փիլիսոփայական խորագույն մտքեր։ Նա գտնում էր, որ մարդկությունը պետք է երեք շրջափուլ անցնի՝ անկում, փորձառական շրջան և վերածնունդ (կամ՝ կատարելության վերադարձ)։
Ռեստավրացիայի տարիներին Բալանշը միացել է ուլտրառեալիստների շարժմանը։
1842 թվականին նա ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ։
Նկատի առնելով, Բալանշը երկար տարիներ մտերիմ է եղել Շատոբրիանի ու նրա ընկերուհու՝ Ջուլիետա Ռեկամիեի հետ[8], նրան հուղարկավորել են վերջինիս՝ Մոնմարտրի գերեզմանատանը գտնվող դամբանում։
Ֆրանսիացի անվանի գրականագետ ու մշակութաբան Պոլ Բենիշուն մի քանի գիրք է նվիրել Բալանշի կյանքի ու ստեղծագործության հանգամանալի վերլուծությանը (Le Sacre de l'écrivain (1973), Le Temps des prophètes (1977), Variétés critiques (1996)։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Du sentiment considéré dans son rapport avec la littérature et les Arts (1801)
- Inès de Castro (1811) nouvelle
- Essai sur les institutions sociales dans leur rapport avec les idées nouvelles Didot (1818)
- Le grand ouvrage qu'il méditait devait s'intituler la Palingénésie sociale.
Antigone, Orphée, la Vision d'Hébal, la Ville des Expiations, l'Homme sans nom, le Vieillard et le Jeune homme, sortes de poèmes philosophiques qu'il composa successivement, en sont des épisodes. - Essais de palingénésie sociale (1820). Ils parurent en 1827, ils sont l'introduction du précédent ouvrage.
- Les Institutions sociales (1818).
- Ses Œuvres ont été réunies par lui-même en 4 volumes en 1830 et en 6 volumes en 1832.
Մեծարանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1803 - 1847 թթ. եղել է Լիոնի գիտությունների, գրականության և արվեստների ակադեմիայի նախագահ( presidente)
- 1842 թ. ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ
- 1808 - 1820 թթ. ղեկավարել է Լիոնի պատմության, հնագիտության և գրականության ընկերությունը
- Նրա անունով է կոչվել իր ծննդավայր Լիոնի հրապարակներից մեկը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jean-Jacques Ampère։ Ballanche. Edition René, Paris 1848.
- Auguste Barchou de Penhoëh։ Ballanche et ses œuvres. In։ Revue des Deux Mondes Bd. 2 (1831), S. 410–456.
- Jean Philibert Damiron։ Essai sur l'histoire de la philosophie en France au 19. siècle. Brüssel 1835.
- Gaston Frainnet։ Essai su la philosophie de Pierre-Simon Ballanche. Rey, Lyon 1902 (zugl. Dissertation, Universität Grenoble).
- Charles Huit։ La vie et les œuvres de Ballanche. Vitté, Lyon 1904.
- Paul Mesnard։ Histoire de l'académie française depuis sa fondation jusqu'en 1830. Charpentier, Paris 1857.
- Charles Augustin Sainte-Beuve։ Portraits contemporains. Levy, Paris 1899 (2 Bde., hier speziell Bd. 2).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Ֆրանսիական ակադեմիա — 1635.
- ↑ titulo=Pierre-Simon BALLANCHE|url=http://www.academie-francaise.fr/Immortels/base/academiciens/fiche.asp?param=381%7Cobra=Académie(չաշխատող հղում) française|acessodata=2019-12-06|urlmorta=yes|arquivourl=https://web.archive.org/web/20090219170507/http://www.academie-francaise.fr/Immortels/base/academiciens/fiche.asp?param=381%7Carquivodata%3D2009-02-19%7D%7D
- ↑ titulo=Pierre-Simon Ballanche|url=https://www.britannica.com/biography/Pierre-Simon-Ballanche%7Cobra=Encyclopedia Britannica|acessodata=2019-12-06|lingua=en}}
- ↑ Su di lei scrisse una biografia. La loro corrispondenza è stata raccolta, a cura di Agnes Kettler, presso Champion, Paris 1996
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://en.wikipedia.org/w/index.php?title=Pierre-Simon_Ballanche&oldid=147857520
- Presentation vid Franska akademiens webbplats
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ-Սիմոն Բալանշ» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 4 ծնունդներ
- 1776 ծնունդներ
- Լիոն քաղաքում ծնվածներ
- Հունիսի 12 մահեր
- 1847 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Ֆրանսիական ակադեմիայի անդամներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի գիտնականներ
- Ֆրանսիացի փիլիսոփաներ
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիայի քաղաքական գործիչներ